Մատչելիության հղումներ

Նոր պայթյուն Ղրիմի կամրջին, կան զոհեր


Ղրիմի կամուրջը, արխիվ
Ղրիմի կամուրջը, արխիվ

Նոր պայթյուն Ղրիմի կամրջին, կան զոհեր։ Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կամրջի հիմքն է վնասվել, մինչդեռ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը պնդում է՝ վնասվել է միայն երթևեկելի հատվածը։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է արտակարգ իրավիճակի պատճառով կամրջի երթևեկությունը դադարեցնելու մասին։

Ռուսական տելեգրամյան ալիքներն իրենց աղբյուրները վկայակոչելով հայտնում են, որ պատահարի հետևանքով ամուսիններ են զոհվել, իսկ նրանց 14 տարեկան դուստրը ծանր վնասվածներով հոսպիտալացվել է։

Ռուսաստանի իշխանություններն առայժմ շատ մանրամասներ չեն հաղորդում։

Ուկրաինական կողմն արդեն հայտարարել է՝ պայթյունների մասին լուրը կարող է «Կրեմլի սադրանքը» լինել։

XS
SM
MD
LG