Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատում է ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը


Պաշտոնական Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը, պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին»:

«Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Մոսկվան այսօր տարածած հայտարարությամբ նաև ուղիղ դիմել էր Բաքվին` հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը: Բաքուն իր հերթին ռուսական կողմին է մեղադրել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար»:

«Չնայած Ադրբեջանի բազմաթիվ զգուշացումներին` ոչ մի քայլ չի ձեռնարկվել կանխելու ապօրինի գործունեությունը Լաչինի ճանապարհով», - հայտարարում է Բաքուն, պնդելով, թե միջանցքն օգտագործվել է «Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմամթերք ու ականներ տեղափոխելու, ապօրինի զինված խմբավորումներ փոխադրելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG