Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհուրդը դիմում է ՀՀ իշխանություններին ու միջազգային հանրությանը


Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում, հայտարարում է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը։

«Խորապես մտահոգիչ է, որ հակառակ ՌԴ Խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ», - նշում է խորհուրդը՝ դիմելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Եվրամիության անդամ պետություններին՝ հրատապորեն ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնվի բնականոն կյանքը Արցախում:

«Մեր հորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսևորել վճռականություն և մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի», - նշում է հոգևոր խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG