Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցներից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում. ԼՂ նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:

Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում:

Ելնելով իրավիճակից՝ Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG