Մատչելիության հղումներ

Անկարան և Աթենքը ցանկանում են փակուղուց դուրս հանել հարաբերությունները


Կիրիակոս Միցոտակիսը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վիլնյուս, 12 հուլիսի, 2023թ.
Կիրիակոս Միցոտակիսը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վիլնյուս, 12 հուլիսի, 2023թ.

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվել են հարաբերությունները դուրս հանել փակուղուց և ավելի քան մեկ տարի տևած դադարից հետո վերսկսել բանակցություններն ու վստահության ամրապնդման միջոցառումները:

Աթենքը և Անկարան պատմական լուրջ տարաձայնություններ ունեն տարածաշրջանում էներգակիրների պաշարների և էթնիկապես պառակտված Կիպրոսի շուրջ:

Հարաբերությունները որոշակիորեն բարելավվել են այն բանից հետո, երբ Հունաստանը փրկարարներ ու մարդասիրական օգնություն է ուղարկել այս տարվա փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժից ծանր տուժած Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG