ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Վիլնյուսում հայտնել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծման մասին: Այսօր տեղի է ունեցել խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բարի գալուստ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը»,- հայտարարել գլխավոր քարտուղարը:
Նա հավաստիացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կընդլայնի ռազմական աջակցությունն Ուկրաինային և կօգնի ազատագրել տարածքներն ու զսպել ագրեսիան ապագայում:
ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի շրջանակներում գումարված այդ նիստը հետագայում շարունակվել է դռնփակ ռեժիմով: