Մատչելիության հղումներ

Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալուն հավանություն տալու համար


Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վիլնյուս, 11-ը հուլիսի, 2023թ.
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վիլնյուս, 11-ը հուլիսի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Սպիտակ տան ղեկավարը թուրք պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում առարկություններից հրաժարվելու համար:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել պայմանավորվածությունների հասնելու ունակության համար, դա խիզախ քայլ էր» ,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Էրդողանն, իր հերթին, հաջողություն է մաղթել Բայդենին 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ի պատասխան դրան Բայդենը, ծիծաղելով, շնորհակալություն է հայտնել և ասել, թե «առաջիկա հինգ տարիներին անհամբերությամբ կսպասի Էրդողանի հետ հանդիպումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG