Մատչելիության հղումներ

Արցախի Մարտակերտի շրջանում 2 անչափահաս երեխա է մահացել


Արցախի Մարտակերտի շրջանում երկու անչափահաս՝ երեքամյա և վեցամյա երեխա է մահացել, հայտնում է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Նշվում է, որ նախօրեին քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ երեխաներին թողել է տանը առանց հսկողության, և ինքը աշխատանքի բերումով մեկնել է Մարտակերտ։ Երբ վերադարձել է, երեխաներին տանը չի գտել։

Մեկ այլ քաղաքացի այնուհետև ահազանգել է, որ իր ավտոմեքենայի մեջ երկու մահացած երեխա է հայտնաբերել:

«Կատարված քննության շրջանակներում ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի ՔԿ հաղորդմամբ՝ անչափահասների ողբերգական մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG