Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի դաշինքի աջակցությունը Վրաստանին


Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի դաշինքի աջակցությունը Վրաստանին։

Նախօրեին տված ճեպազրույցում Հյուսիսատլնտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի մասին ասել է․ - «Երկար ժամանակի ընթացքում մեր դիրքորոշումը այն է, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուսական միջամտությունների և ճնշումների դիմաց խոցելի մեր գործընկերների հետ համագործակցությունը»։

Գագաթնաժողովում դաշնակիցները ևս մեկ անգամ կհաստատեն իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով, կհաստատեն Վրաստանի իրավունքը որոշելու իր ապագան և արտաքին քաղաքականությունը առանց դրսի միջամտության, շեշտել է նա. - «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դուրս բերել զորքերը Վրաստանից։ Չեղարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումն ու ռազմականացումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG