Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կարող է այցելել հանրապետություն։
«Մենք շարունակում ենք բանակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ գերիների փոխանակման շուրջ։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը կայցելի Թուրքիա։ Եվ մենք կրկին հնարավորություն կունենանք քննարկել այդ թեման դեմ առ դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Էրդողանը նշել է, որ «գերիների փոխանակման հարցը ներկա օրակարգի առաջնահերթություններից է»։