Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը հեռախոսով զրուցել է ուկրաինացի պաշտոնակցի հետ


ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը, Բրյուսել, 14-ը փետրվարի, 2023թ.
ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը, Բրյուսել, 14-ը փետրվարի, 2023թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հուլիսի 6-ին հեռախոսով զրուցել է իր ուկրաինացի պաշտոնակից Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այդ մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

Զրույցը տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաքում հաջորդ շաբաթ կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից օրեր առաջ և զինամթերքի մասին ուրբաթ օրը սպասվելիք քաղաքական կարևոր հայտարարությանն ընդառաջ:

Ենթադրվում է, որ հուլիսի 7-ին ԱՄՆ-ը կհայտնի Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու որոշման մասին:

Ռայդերը հավելել է, որ Օսթինի և Ռեզնիկովի զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կհրապարակվեն:

Ռայդերը չի հաստատել Կիևին կասետային զինամթերք փոխանցելու մասին տեղեկությունը: «Դրա մասին հիմա ասելիք չունեմ», - նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG