Մատչելիության հղումներ

Զախարովա. «Ռուսաստանում պատրանք չունեն, թե Ֆրանսիան կարող է դրական դեր կատարել հայ-ադրբեջանական խնդրում»


Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը, Էմանյուել Մակրոնը և Իլհամ Ալիևը, արխիվ, Պրահա, 6 հոկտեմբերի, 2022թ.
Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը, Էմանյուել Մակրոնը և Իլհամ Ալիևը, արխիվ, Պրահա, 6 հոկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հուլիսի 6-ի ճեպազրույցում խստորեն քննադատել է Ֆրանսիայի դերը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացում:

Նրա խոսքով, Փարիզի ջանքերով է կազմալուծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն, ինչին, մասնավորապես, նպաստել է անցյալ տարի Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած «հակաադրբեջանական հայտարարությունը»:

«Ֆրանսիան կասկածելի մանդատով օժտված քաղաքացիական դիտորդական խումբ է գործուղել տարածաշրջան՝ անտեսելով Ադրբեջանի տեսակետը: Դա այդ կոֆլիկտի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման օրինակն է: Դրանք ցուցադրական քայլեր են, որոնց նպատակն է ոչ թե օգնել կողմերին, այլ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և սեփական նպատակներին հասնել»,- ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում ոչ ոք վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում:

XS
SM
MD
LG