Մատչելիության հղումներ

Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, Ալիևը պատմել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման» գործընթացների մասին, տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։

Ֆիդանը Բաքու է ժամանել «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG