Մատչելիության հղումներ

Ֆրանսիան աջակցում է հայկական անջատողականությանը Ղարաբաղում. Ալիև


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հուլիսի, 2018թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հուլիսի, 2018թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե Ֆրանսիան աջակցում է հայկական անջատողականությանը Ղարաբաղում։

«Ֆրանսիան մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կեղծ պաշտպանի քողի տակ շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին», - հայտարարել է Ալիևը «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին ելույթի ժամանակ։

Ադրբեջանի առաջնորդը Ֆրանսիային հերթական անգամ մեղադրել է «գաղութատիրական» քաղաքականության համար՝ համոզմունք հայտնելով, թե Փարիզի քայլերը «դատապարտված են ձախողման»։

«Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութային քաղաքականությունը»,- ասել է Ալիևը։

Պաշտոնական Փարիզը Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG