Մատչելիության հղումներ

Կիևում Վրաստանի դեսպանին առաջարկվել է խորհրդակցությունների նպատակով վերադառնալ Թբիլիսի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանձնարարությամբ Արտգործնախարարություն է կանչվել Ուկրաինայում Վրաստանի դեսպանը, որտեղ նրան խնդրել են խորհրդակցությունների նպատակով վերադառնալ Թբիլիսի։

Պատճառը Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վատ վիճակն է, որն ակնհայտ երևաց երեկվա դատական նիստում։

«Վրացի դիվանագետին ասվել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ նման վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է։ Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն ծաղրել Ուկրաինայի քաղաքացուն։ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին առաջարկվել է վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցել ստեղծված իրավիճակը լուծելու ուղիներ փնտրելու համար»,- հաղորդում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Ուկրաինական կողմը ընդգծել է իր պատրաստակամությունը անհապաղ քննարկել բուժման և խնամքի նպատակով Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու հնարավորության հարցը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրաքլի Կոբախիձեն «վիրավորական» է համարել Կիևի քայլերը։

«Սակայն մենք ցանկում ենք ուկրաինական իշխանությունների հետ անգամ միակողմանի բարեկամական ռեժիմում մնալ, քանի որ այդ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG