Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Իմ այս վիճակի համար մեղավոր են Իվանիշվիլին և Պուտինը»


Միխեիլ Սաակաշվիլին տեսակապով դիմում է դատավորներին, Թբիլիսի, 3 հուլիսի, 2023թ.
Միխեիլ Սաակաշվիլին տեսակապով դիմում է դատավորներին, Թբիլիսի, 3 հուլիսի, 2023թ.

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատական հերթական նիստը:

Սաակաշվիլին դրան մասնակցել է տեսակապով թբիլիսյան հիվանդանոցից, որտեղ բուժում է ստանում:

Նա ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և ցուցադրել է մարմինը, որ դատավորները տեսնեն, թե ինչքան է նիհարել:

Նա ասել է, որ իրեն այս վիճակին հասցրածները «պետք է ներողություն խնդրեն ինձնից, վրաց ժողովրդից, Ուկրաինայից և Եվրախորհրդարանի պատգամավորներից»:

Վրաստանի նախկին նախագահը պնդել է, որ իր ներկայիս վիճակի համար մեղավոր են Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վրաստանին և Ուկրաինային դավաճանողները պետք է խստագույնս պատժվեն»,- հայտարարել է Սաակաշվիլին:

8-ամյա բացակայությունից հետո ժամանելով Վրաստան՝ Միխեիլ Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակում։ Նրա դեմ վրացական դատարանների կողմից կայացված և օրինական ուժ ստացած երկու դատավճիռ կա։ Միաժամանակ, Սաակաշվիլին մեղադրյալ է ևս մի քանի քրեական գործերով։ 2022 թվականի մայիսի 12-ից Վրաստանի նախկին նախագահը բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում՝ գտնվելով անազատության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG