Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը քննարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ Նախագահական համալիրում գումարվել է կառավարության նիստը, որը տեղի է ունենում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում մի շարք ներքին և արտաքին խնդիրներ են, Շվեդիայում Ղուրանի այրումը և առաջիկայում Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին պետք է մասնակցի նաև նախագահ Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարները խստորեն դատապարտել են օրերս Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանն այրելու ակցիան:

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանդրադառնա նաև Շվեդիայի անդամակցման թեմային:

Թուրքիան շարունակում է պահանջել, որ Շվեդիան կատարի անդամակցման հարցով ստանձնած պարտավորությունները և ապաստան չտրամադրի քուրդ անջատականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG