Մատչելիության հղումներ

Կրամատորսկում հրթիռի հարվածի հետևանքով վիրավորված ուկրաինացի գրող Ամելինան մահացել է


Ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինա, 2021թ.
Ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինա, 2021թ.

Ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինան, ով ծանր վիրավորվել էր հունիսի 27-ին Կրամատորսկի կենտրոնում ռուսական հրթիռի հարվածի հետևանքով, հիվանդանոցում մահացել է: Զոհերի թիվն, այսպիսով, հասել է 13-ի։

Ամելինան 37 տարեկան էր: Նա երկու վեպ է գրել և մեկ մանկական գիրք, արժանացել է Ջոզեֆ Քոնրադի մրցանակին, որը տրվում է ուկրաինացի երիտասարդ գրողներին։

Ամելինան ռեստորանում էր Կոլումբիայից ժամանած պատվիրակության՝ քաղաքական գործիչ Սերխիո Ջարամիլիոյի, գրող Հեկտոր Աբադի և լրագրող Կատալինա Գոմեսի հետ: Նրանք նույնպես վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG