Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի նախագահն անարդար է անվանել Georgian Airways-ի դեմ Ուկրաինայի պատժամիջոցները


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անարդար է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Georgian Airways ավիաընկերության և նրա հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ կապված դեպի Ռուսաստան թռիչքների վերականգնման հետ։

«Վրաստանի քաղաքացի Թամազ Գաիաշվիլիի վերաբերյալ ուկրաինական իշխանությունների որոշ ներկայացուցիչների այսօրվա որոշումը առաջին դժվար և անարդար որոշումը չէր վրաց ժողովրդի դեմ այն համերաշխության ֆոնին, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինայի հանդեպ», - լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

Միաժամանակ խորհրդարանի խոսնակը նշել է, որ Թբիլիսին սովոր է Կիևի նման որոշումներին՝ հավելելով, որ Ուկրաինայի իշխանությունները նախկինում գործել են շատ ավելի վատ, մասնավորապես՝ իրենց տարածքում թաքցնելով հանցագործներին, որոնց նկատմամբ Վրաստանը հետախուզում է հայտարարել։

Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել վրացական և ռուսաստանյան օդանավակայանների միջև։

Կիևի կողմից սահմանված պատժամիջոցներով նախատեսվում է արգելափակել Georgian Airways-ի՝ Ուկրաինայի տարածքում գտնվող ակտիվները, չեղարկել ուկրաինական պետական մարմինների կողմից ընկերությանը տված արտոնագրեր ինչպես նաև արգելել Georgian Airways-ի ինքնաթիռներին մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG