Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Բուդապեշտը չի խոչընդոտի այդ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին:
«Ես երեկ զրուցել եմ Վիկտոր Օրբանի հետ: Նա հստակ ասել է, որ ինձ անցած շաբաթ տրված խոստումն ուժի մեջ է, և Հունգարիան որևէ եղանակով չի դանդաղեցնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու վավերացումը: Իհարկե, ես հավատում եմ նրան», - հայտարարել է Կրիստերսոնը:
Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ ավելի վաղ ասել են, թե ընթացակարգային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը որոշել է ավելի ուշ քվեարկության դնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման որոշման վավերացումը: Հունգարիայի խորհրդարանը մի քանի անգամ արդեն այն հետաձգել է :
Ֆինլանդիան և Հունգարիան 2022 թվականի մայիսի 18-ին են ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտեր ներկայացրել: Երկու սկանդինավյան երկրները դա բացատրել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հանգամանքով:
Ֆինլանդիան արդեն միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին, մինչդեռ Շվեդիայի անդամակցման վավերացմանը դեռ հավանություն չեն տվել Հունգարիան և Թուրքիան:
Անկարան պահանջում է Ստոկհոլմից «առավել վճռական պայքարել Շվեդիայում ապաստանած քուրդ ահաբեկիչների դեմ»: