Ստոկհոլմում գլխավոր մզկիթի մոտ իրաքցի ներգաղթյալ 37-ամյա Սալվան Մոմիկան երեկ այրել է մահմեդականների սուրբ գիրքը համարվող Ղուրանը։ Գործողությունն իրականացվել է ոստիկանների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո։ Ղուրանն այրվել է մահմեդականների Իդ ալ Ադհա (թուրքական ժողովուրդների մոտ՝ Կուրբան-բայրամ) տոնի առաջին օրը։
Մինչ գործողությունը Սալվան Մոմիկան ոստիկանությանն ասել է, թե արտահայտում է իր կարծիքը Ղուրանի նկատմամբ, իսկ TT լրատվական գործակալությանը նաև ասել է, որ «սա ժողովրդավարություն է, և այն վտանգված կլինի, եթե մեզ ասեն, թե չի կարելի դա անել»։
Մահմեդական մի շարք երկրներ դատապարտել են Ղուրանն այրելու ակցիան։ Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։