Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված միջադեպով և հրադադարի ռեժիմի խախտմամբ, այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երեկվա ադրբեջանական կրակոցների հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի չորս զինծառայող է զոհվել։
«Կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության կոչ ենք անում։ Կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքի շուտափույթ ապաարգելափակմանն ու խաղաղ բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան։