Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, Արցախից տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ըստ հաղորդագրության, «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 25 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։