Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ


Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյան, արխիվ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյան, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ երեկ կայացած հանդիպման ժամանակ դիվանագետները մանրակրկիտ հստակեցրել են միմյանց դիրքորոշումները երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի վերաբերյալ։

«Վերահաստատվել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ողջ շրջանակն անշեղորեն պահպանելու կարևորությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Անցած շաբաթ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր հրավիրել Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ հայկական կողմն իր խիստ դժգոհությունն էր փոխանցել Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հունիսի 15-ին ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ ադրբեջանցի զինվորները փորձել էին դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում, հաջորդած փոխհրաձգությունների ընթացքում երկու կողմից մեկական զինծառայող էր վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG