Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր, հայտնում են նրա աշխատակազմից։
Նախագաը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։
Հակարիի ադրբեջանական անցակետի ամբողջական արգելափակումից տասն օր անց միայն երեկվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսեց Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխումը։
Հակարիի անցակետը Բաքուն ամբողջական, այդ թվում՝ նաև ռուս խաղաղապահների, հումանիտար փոխադրումների համար փակել էր հունիսի 15-ից՝ հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման՝ կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո։ Մեկ շաբաթ անց էլ ադրբեջանական կողմը ճանապարհը բետոնե արգելապատնեշներով էր պատել։