Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է նրա այցը Հայաստան, ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնյան հունիսի 26-27-ի այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։