Մատչելիության հղումներ

Հայկական կողմը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքները կարգի բերելու աշխատանքները. Ռուբինյան


Հայկական կողմը աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար և շատ շուտով կավարտի աշխատանքները, այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման բանակացություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն», - հավելեց նա։

Հարցին, թե արդյո՞ք այս պահին քննարկումներ կան թուրքական կողմի հետ, Ռուբինյանը պատասխանեց. - «Գործընթացը կանգնած վիճակում չէ, ես ըստ անհրաժեշտության խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ»։

Մարգարայի կամրջով փետրվարին հայկական կողմը հումանիտար բեռներ ուղարկեց երկրաշարժից տուժած թուրքական բնակավայրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG