Մատչելիության հղումներ

Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են


Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են։

Էքզիթ փոլի արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո։

Հունաստանում գրանցված է մոտ 9,8 մլն ընտրող։ Նրանք պետք է ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավոր։ Քվեարկությունը պարտադիր է, թեև քվեարկության չեկողների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում։ 70 տարեկանից բարձր հույները, ինչպես նաև քվեարկության օրը արտերկրում գտնվողներն ազատվում են պարտադիր քվեարկությունից։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ընտրություններում հաղթելու է ճնշող մեծամասնությամբ։

Մայիսի 21-ին անցկացված ընտրություններում հաղթել էր իշխող «Նոր դեմոկրատիա» (ND) կուսակցությունը, որն ավելի քան 40,7 տոկոս ձայն հավաքեց, բայց այն բավարար չէր միայնակ կառավարություն ձևավորելու համար։ Իշխող ուժի ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը որոշեց վայր դնել մանդատները, որի հետևանքով նոր ընտրություններ նշանակվեցին։

Ընդդիմադիր «Սիրիզա» և ՊԱՍՕԿ կուսակցությունները ևս հրաժարվեցին մանդատներից։

XS
SM
MD
LG