Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:
ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:
Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Բելառուսի առաջնորդների հետ։