Մատչելիության հղումներ

Պետերբուրգում Պրիգոժինի գրասենյակի մոտ կայանած մեքենաներում խոշոր չափի կանխիկ գումար է հայտնաբերվել


Ռուսաստանում զինված վարձկանների խռովության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր ասել է, որ Պետերբուրգում իր գրասենյակի մոտ կայանած ավտոմեքենաներում Անվտանգության դաշնային ծառայության կողմից արկղերի մեջ հայտնաբերված կանխիկ գումարը նախատեսված է «Վագների» գրոհայինների աշխատավարձի և այլ ծախսերի համար։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ստվարաթղթե արկղերում 4 միլիարդ ռուբլի է հայտնաբերվել (47 միլիոն դոլար): Լրատվամիջոցների այս լուրը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG