Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը, ՊԲ զինծառայող է վիրավորվել


Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը, փոխանցում է Պաշտպանության բանակը։

Ըստ հաղորդդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Առավոտյան Բաքուն Ստեփանակերտին մեղադրել էր Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հրադադարը խախտելու համար։ Պաշտպանության բանակը հերքել էր՝ շեշտելով, որ Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG