Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և դատարան է փոխանցել «հայկական դիվերսիոն խմբի» գործը


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, արխիվ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել «հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, երկու հայ զինծառայողները մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով:

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ:

Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին։

Երևանում ենթադրում են, որ ադրբեջանցիներն առևանգել են երկու հայ զինծառայողներին Հայաստանում ավելի վաղ ձերբակալված և վերջերս ազատազրկման դատապարտված ադրբեջանցի երկու զինծառայողների հետ հետագայում փոխանակելու ակնկալիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG