Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում. վարչապետ


Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի սրման հարցը։

Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է, ինչ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են, կառավարության փոխանցմամբ՝ ասել է նա։

Վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը:

Նրանք կարևորել են Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը, անդրադարձել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին:

Հունիսի 22-ին ԵԽԽՎ նստաշրջանում հրատապ կարգով կքննարկվի Լաչինի միջանցքի ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG