Մատչելիության հղումներ

Քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը՝ հունիսի 27-ին ժամը 10-ին


44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 27-ին ժամը 10-ին, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այսօր ուղիղ հեռարձակվող նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ամիս 27-ին պատգամավորները վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան։

Փաշինյանը խոսեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորգարման հետ կապված հանգամանքների մասին։

Ըննդիմությունը բոյկոտել է նիստը։ Նրանք երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նիստը համարում են «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է։

Ընդդիմադիրներին այսօր հակադարձեց ԱԺ նախագահը։ Ընդդիմությունը հնարավորություն ուներ վարչապետին ուղիղ եթերում հարց տալ այս վերջին տարիների ընթացքում իրենց հնչեցրած բոլոր մեղադրանքների շուրջ, ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ «ասելիք չունեն, դրա համար էլ չեն եկել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG