ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ Չինաստանը վերահաստատել է՝ զենք չի մատակարարի Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին: Ամերիկացի պաշտոնյան, այդուհանդերձ, մտահոգություն է հայտնել առանձին չինական մասնավոր ընկերությունների գործողությունների հետ կապված։
«Մենք և մի շարք այլ երկրներ Չինաստանի կողմից հավաստիացում ենք ստացել, որ չի տրամադրում և չի տրամադրի մահացու օգնություն Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու համար», - Պեկինում երկօրյա բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Բլինքենի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը «առաջընթաց են արձանագրել» մի շարք հարցերում։