Անցած տարվա օգոստոսից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինում ևս 13 ադրբեջանցի ընտանիք՝ 44 մարդ է բնակություն հաստատել, այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Հաղորդվում է, որ այդ ընտանիքներին Լաչին քաղաքում դիմավորել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Լաչինի շրջանում Ալիևի հատուկ ներկայացուցիչը։
Ադրբեջանական պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսի 28-ից Լաչինում, ընդհանուր առմամբ, հաստատվել է 55 ընտանիք՝ 213 մարդ։
Բաքուն նախատեսում է մինչև տարեվերջ 2 հազար ընտանիք բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում: