Հունիսի 18-ին Ռոտերդամում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի եզրափակիչը: Գավաթի համար մրցեցին Իսպանիայի և Խորվաթիայի ընտրանիները:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաջողության հասան իսպանացիները՝ 5-4:
Դա իսպանացիների առաջին խոշոր հաղթանակն է անցած 11 տարիների ընթացքում: 2012-ին Իսպանիան Եվրոպայի չեմպիոն է դարձել:
Խորվաթիայի թիմն անցյալ տարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է դարձել:
Հունիսի 18-ին ավելի վաղ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի բրոնզե մեդալների համար Իտալիա-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 3-2: