Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյանը հանդիպում է առաջարկել Շահին Մուստաֆաևին


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել՝ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է։

Պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG