Այսօր ժամը18:40 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականը:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հաղորդումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում մի քանի հաղորդագրություն է տարածել հայկական կողմից իբր գնդակոծությունների մասին, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է: Բաքվի մի հաղորդագրություն էլ հերքել է Արցախի Պաշտպանության բանակը: