Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը կոչ է անում Անկարային չարգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ


Պենտագոնի ղեկավարը կոչ է անում Անկարային չարգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների՝ այսօր Բրյուսելում կայացած նիստից հետո։

Օսթինը նշել է, որ այս խնդիրը ինքը քննարկել է նաև Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Յարաշ Գյուլերի հետ՝ կարճ առանձնազրույցի ժամանակ։

«Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը ճանաչողական էր, ես ցանկանում էի նաև շնորհավորել թուրք նախարարին նշանակման առթիվ։ Ես նաև օգտվեցի առիթից, որպեսզի խրախուսեմ նրան Շվեդիայի անդամակցության հարցում առաջ շարժվելու և այդ երկրի մուտքը ՆԱՏՕ հավանության արժանացնելու համար», - հայտարարում էր Օսթինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG