Մատչելիության հղումներ

Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման համար


Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման համար։ Այս մասին «Ազատության» հարցման ի պատասխան հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հայտնել էր, որ միջազգային դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Մինչ այդ, Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տվեց։ Սրան էլ հաջորդեցին միջազգային իրավունքի մասնագետների պնդումները, թե Հռոմի կանոնադրությանը միանալու դեպքում, Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահին։

Հայաստանի կառավարությունից առայժմ չեն պարզաբանում՝ արդյոք Հայաստանը վերապահումներով կմիանա միջազգային համաձայնագրին։ Հստակ չէ նաև՝ իշխող ուժը կողմ կքվեարկի՞ Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու նախաձեռնությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG