Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մտադիր է այցելել Թուրքիա: Այդ մասին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա փոխանցմամբ, Թուրքիա Ռուսաստանի ղեկավարի կատարելիք այցի հստակ ժամկետի շուրջ պայմանավորվածություն դեռ չկա:
«Թուրքիայի ղեկավարը հաստատել է հրավերը: Մտադրությունը կա, սակայն կոնկրետ ժամկետի հարցը դեռ չի քննարկվել»,- ասել է Ուշակովը:
Էրդողանը մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընրությունների երկրորդ փուլի արդյունքներով է երրորդ անգամ վերընտրվել նախագահ:
Պուտինը շնորհավորական ուղերձում «սիրելի բարեկամ» է անվանել Էրդողանին և նրա հաղթանակն անվանել է «պետության ղեկավարի պաշտոնում անձնուրաց աշխատանքի բնական արդյունք»: