Մատչելիության հղումներ

Հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Պապիկյան


Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կեղծ տեղեկություններ է տարածում, որպեսզի իր սադրիչ գործողությունները ներկայացնի որպես Հայաստանի կողմից իրականացված նախահարձակ գործողություն, այսօր Ազգային ժողով -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Երասխի հատվածում երեկվա և այսօրվա ադրբեջանական կրակոցներին։

«Այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը», - հայտարարեց նախարարը։

Ադրբեջանցիները կեսօրին մոտ՝ 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորել է գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացու, այսօր առավոտյան հայտարարեց Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրեց՝ վիրահատության կարիք է առաջացել, երկու վիրավորներն էլ բարեհաջող վիրահատվել են, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:

ՊՆ-ն հայտնեց, որ տարբեր տրամաչափի, այդ թվում՝ խոշոր հրաձգային զենքերից է ադրբեջանական կողմը կրակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG