Մատչելիության հղումներ

Օդեսայում 3 մարդ է զոհվել ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով


Անցած գիշերը ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսան․ Սև ծովից քաղաքի վրա «Կալիբր» տեսակի չորս հրթիռ է արձակվել։

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» խմբավորումը հաղորդում է, որ հրթիռներից երկուսը ոչնչացվել են, բայց մյուս երկուսի հարվածի հետևանքով զոհեր և ավերածություններ կան։ Հրթիռներից մեկն ընկել է պահեստային շինության վրա, որտեղ երեք աշխատակից է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։

Նախօրեին հրթիռակոծվել էր Կրիվոյ Ռոգը, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել, 36-ը՝ վիրավորվել։ Կրիվոյ Ռոգում այսօր սգո օր է հայտարարվել։

XS
SM
MD
LG