Մատչելիության հղումներ

Գուտերեշն առաջարկում է միջազգային հսկողության տակ դնել արհեստական բանականությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հավանություն է տալիս արհեստական բանականության խնդրով միջազգային գործակալություն ստեղծելու առաջարկին:

Նրա պատկերացմամբ, դա կարող է լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նման կառույց:

Գաղափարն առաջարկել են արհեստական բանակցության խնդրով զբաղվող ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ:

Թեման հրատապություն է ստացել այն բանից հետո, երբ կես տարի առաջ համացանցում տարածվել է ChatGPT-ը՝ արհեստական բանականությամբ «բոտը»: Դա հատուկ ծրագիր է, որն օգտատիրոջ հետ կարող է «երկխոսության» մեջ մտնել:

ChatGPT-ն դարձել է տեղեկատվական ոլորտի պատմության ընթացքում ամենաարագ տարածումը գրանցած հավելվածը:

ChatGPT-ը մտահոգություն է առաջացրել, քանի որ դրա օգնությամբ հնարավոր է ստեղծել բնօրինակից գրեթե չտարբերվող լուսանկարներ և վտանգավոր կեղծ տեղեկատվություն սփռել:

Բացի այդ, օգտատիրոջ հանձնարարությամբ այն կարող է «ստեղծագործել»՝ գրել տարատեսակ «աշխատություններ»:

«Արհեստական բանականության վերջին տեսակի՝ գեներատիվ ԱԲ-ի վերաբերյալ ահազանգում են հենց դրա հեղինակները, նրանք, ովքեր նախագծել են այն: Մենք պարտավոր ենք ամենայն լրջությամբ ընդունել նրանց ահազանգը», - հայտարարել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև այս տարեվերջ աշխատել խորհրդատվական մարմին ստեղծելու վրա:

Այդ կառույցը պետք է վերանայի արհեստական բանականության կառավարման կարգավորումները և առաջարկություններ ներկայացնի հանուն ընդհանուր բարօրության՝ ԱԲ-ի կիրառումը մարդու իրավունքների և օրենքի գերակայությանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG