Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է


Դատախազը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Տվյալ վարույթի համակողմանիությունն ու անաչառությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով է վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն ներկայացրել հսկող դատախազին, հավելեց նա։

«Փորձաքննության ստացվելիք եզրակացությունը էական նշանակություն է ունենալու քրեական վարույթով արարքներին վերջնական իրավական գնահատական տալու համար», - նշեց ՔԿ խոսնակը։

44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը, Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG