Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նորանշանակ ղեկավար Հաքան Ֆիդանին այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և ընթացիկ օրակարգը։
Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր երկրի ազգային հետախուզական կազմակերպությունը: Հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնում Ֆիդանը ներգրավված է եղել մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։