Մատչելիության հղումներ

ԼՂ-ում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին


Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

«Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վալդիմիր Պուտինն էլ նշել է, որ շատ ուրախ է այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:

Սոչիում անցած երկու օրերին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է երկու միջոցառումների՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խոհրդի նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:

Սոչիում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

XS
SM
MD
LG