Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծում՝ հակամարտությունը հաղթահարելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հանդիպելով ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։
«Համբերություն և փորձեր՝ գտնելու հարցի լուծում, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է Բելառուսի նախագահը։
ՀԱՊԿ նիստը մեկնարկել է այսօր։ Երեկ Մինսկ է մեկնել նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։