Մատչելիության հղումներ

Կիևը «Կախովկա ՀԷԿ-ի պայթեցումը ուկրաինական հարձակումը խափանելու փորձ է» որակում


«Ռուսների կողմից Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու» նպատակը ուկրաինական պաշտպանական ուժերի հարձակումը խափանելու փորձ է, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարիա Զարիվնան։

Նրա խոսքով՝ այժմ «մի շարք բնակավայրեր արդեն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված են»։

Կախովկա հիդրոէլեկտրակայանի պայթյունը նաև նշանակում է, որ Ղրիմը կմնա առանց ջրի»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ իրավիճակը ռիսկեր է ստեղծում նաև Զապորոժիեի ատոմակայանի համար՝ ռեակտորների ջրային սառեցման հնարավոր խնդիրների հետ կապված։

Ուկրաինական Energoatom-ը հայտնել է, որ Կախովկա ՀԷԿ-ի պայթյունը «կարող է բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ատոմակայանի համար»։

«Կախովկա ջրամբարից ջուրն անհրաժեշտ է, որպեսզի կայանը սնուցում ստանա տուրբինային կոնդենսատորների և ԶԱԷԿ անվտանգության համակարգերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նրանք նշել են, որ դեռ «իրավիճակը վերահսկելի է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG